Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ:

ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում եմ, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:

Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում եւ սպասենք պաշտոնական պարզաբանումներին»,- հայտնել է Զոհրաբյանը։