Verizon Media-ն, որին պատկանում է Yahoo-ն, հայտարարել է Հնդկաստանում կառավարության նոր կանոնակարգերի պատճառով իր լրատվական կայքերի փակման մասին, որոնք արգելում են թվային լրատվամիջոցներում օտարերկրյա ֆինանսավորման ավելի քան 26 տոկոսը:

«2021 թվականի օգոստոսի 26-ից մենք դադարեցրինք քոնթենթի տեղադրումը Հնդկաստանում եւ փակեցինք երկրում Yahoo-ի քոնթենթի տեղադրման գործունեությունը: Մեզ համար հեշտ չէր գալ այս որոշմանը: Այնուամենայնիվ, Yahoo India-ի վրա ազդել են հնդկական կարգավորող օրենքների փոփոխությունները, որոնք այժմ սահմանափակում են մեդիա ընկերությունների օտարերկրյա սեփականությունը, որոնք գործում են եւ թվային քոնթենթ են հրապարակում Հնդկաստանում»,- ասված է Yahoo India-ի էջին տեղադրված հաղորդագրության մեջ:

Մոտ օրերս ընկերությունը կփակի լրատվական կայքերը՝ Yahoo News-ը, Yahoo Cricket-ը, Finance-ը, Entertainment-ը եւ MAKERS India-ն եւ այլն: