Սա շատ փոքր լուծելի խնդիր է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման հետ կապված իրավիճակը:

Նրա խոսքով՝ այս միջադեպը չի կարող ազդեցություն ունենալ Սյունիքի անվտանգության վրա: «Եթե մենք 200 մետր տարանցիկ ճանապարհ կառուցենք, խնդիրը կլուծվի: Պետք չէ այդքան բարդացնել այս միջադեպը։ Իհարկե տհաճ միջադեպ է»,- նկատեց Ղահրամանյանը։  

Միաժամանակ նա խոստովանեց, որ Հայաստանն ավելի լուրջ խնդիրներ ունի անվտանգության համակարգի ոլորտում:

«Պետք չի այս խնդրին շատ մեծ արձագանք տալ, իհարկե, հասկանում եմ անհանգստությունը, բայց այս խնդիրն այդ բարդության չէ, որը փորձ է արվում ներկայացնել»,– ասաց պատգամավորը։