Քաբուլի օդանավակայանի մոտակայքում երրորդ պայթյունն է որոտացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը:

Զոհերի մասին տվյալներ դեռեւս չեն հաղորդվել:

Ավելի վաղ այդ տարածքում երկու պայթյուն է որոտացել, որոնցից մեկը՝ Baron հյուրանոցի մոտակայքում, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվում էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ: Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ ականապատ ավտոմեքենա է պայթել: Պայթյունի պահին օդանավակայանում ռուսներ չեն եղել, հայտնել են ԱԳՆ-ից:

Զոհվել են մոտ 60 աֆղանստանցիներ եւ 10 ամերիկացի զինվորականներ: Տուժել է մոտ 150 մարդ: