Ավելի վաղ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ երեք պայթյուն է որոտացել, մեկը՝ Baron հյուրանոցի մոտակայքում, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվում էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ: Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ ականապատ ավտոմեքենան է պայթել: Երրորդ միջադեպի մանրամասները դեռեւս չեն հաղորդվել: Զոհվել է 12 ամերիկացի զինվորական եւ մոտ 60 աֆղանստանցի, տուժել է ավելի քան 150 մարդ:

ԻՊ-ն ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը: Վաշինգտոնը հայտարարել է նոր հարձակումների սպառնալիքի մասին: