Թուրքիայի նախկին արտգործնախարար եւ վարչապետ, ներկայում «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն քրդաբնակ Հաքքարիում հանդիպման ժամանակ խոսել է քրդական հարցի կարգավորման անհրաժեշտությունից։

Թուրքական  Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե  Թուրքիայի ցանկացած քաղաքացի պետք է հավասար պայմաններում ապրի։ Նա պնդել է, որ քրդերը Թուրքիայում ոչ թե մի հարցի անուն են, այլ այդ հարցի տուժված կողմը։

Դավութօղլուն, դիմելով քուրդ երիտասարդներին, հայտարարել  է, որ երիտասարդների տեղը ոչ թե լեռներում զենքով պայքարն է, այլ խորհրդարանն է։