ՀՀ պաշտպանության նախարար Արշակ  Կարապետյանն այսօր՝ օգոստոսի 27–ին,  ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոեւի գլխավորած պատվիրակությանը:    

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոեւը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման եւ հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։

Այցի շրջանակներում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաեւ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին: