Հրաձգություն է տեղի ունեցել կիրակի օրը՝ Կանադայի Տորոնտո քաղաքի խոշոր առեւտրի կենտրոններից մեկում, հրաձիգը ձերբակալվել է, հայտնում է CBC-ն:

Զոհերի մասին տեղեկատվություն չի ստացվել: Իրավապահ մարմինները առեւտրի կենտրոնը պաշտպանության տակ են առել, ոչ ոքի թույլ չեն տալիս մուտք գործել այնտեղ: