ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարանի նիստում գրավը չեղարկելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն ներկայացրեց:

Փաստաբանը հիշեցրեց, որ նման միջնորդություն ներկայացվել էր ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 6-ին կայացած նիստում: Այն ժամանակ դատարանը մերժել էր՝ համարելով, որ գրավի չափը վերաբերում է ոչ միայն 300.1 հոդվածով նախատեսված գործողություններին:

Հիշեցնենք, որ նախկին նախագահն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամի (մոտ 4,1 մլն դոլար) չափով գրավի դիմաց:

Հովհաննես Խուդոյանը արձանագրեց, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է: