ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը օգոստոսի 30-ին Վերաքննիչ դատարանի նիստում գրավը չեղարկելու կամ գումարը կրճատելու միջնորդություն ներկայացրեց։

Փաստաբանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալը երկու անգամ ազատ է արձակվել, 5 ամիս եւ մեկ օր ազատության մեջ է գտնվել: Որոշ ժամանակ ընդհանրապես խափանման միջոց չի եղել, այնուհետեւ՝ միայն ստորագրություն չհեռանալու մասին:

Հայկ Ալումյանը նշեց, որ գործով անցնող 988 վկաներից ու տուժողների իրավահաջորդներից միայն 8-ն են առնչվում գոյություն ունեցող մեղադրանքին:

Փաստաբանը հայտարարեց, որ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել` զգալիորեն նվազում են այն կասկածները, որոնցով նախկինում ընտրվել էր խափանման միջոցը եւ գրավի չափը (2 մլրդ դրամ):

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին: