Հայաստանում օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումների համաձայն՝ առաջիկա ուրբաթ եւ շաբաթ օրերին շոգի կտրուկ անկում կլինի: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետում» հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23 +25, վաղը ցերեկը՝ +38 +40:

Օդի ջերմաստիճանը շրջաններում.

Շիրակում գիշերը` +12 +17, ցերեկը` +30 +35,

Կոտայքի լեռներում գիշերը` +12 +17, ցերեկը` +30 +35,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +20 +22, ցերեկը` +36 +38,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +12 +17, ցերեկը` +30 +35,

Լոռիում գիշերը` +10 +15, ցերեկը` +26 +31,

Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը` +32 +36,

Արագածոտնի լեռներոււմ գիշերը` +12 +17, ցերեկը` +30 +35,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +20 +22, ցերեկը` +37 +39,

Արարատում գիշերը` +21 +26, ցերեկը` +38 +40,

Արմավիրում գիշերը` +21 +26, ցերեկը` +38 +40,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +12 +17, ցերեկը` +30 +35,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +21 +26, ցերեկը` +38 +40,

Սյունիքի հովիտներում գիշերը` +16 +21, ցերեկը` +34 +38,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +10 +15, ցերեկը` +28 +32,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +18 +21, ցերեկը` +33 +38: