Աֆղանստանցի լրագրողները ՄԱԿ-ին ուղղված հավաքական նամակ են ստորագրել` կոչ անելով ապահովել իրենց անվտանգությունը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tolo News-ը:

«Հաշվի առնելով առկա խնդիրները եւ ԶԼՄ-ների աշխատակիցների կյանքին, ունեցվածքին եւ ընտանիքներին սպառնացող աճող սպառնալիքները՝ ցանկանում ենք ՄԱԿ-ից աջակցություն խնդրել՝ մեր եւ մեր ընտանիքների կյանքը փրկելու համար», - լրատվամիջոցը մեջբերել է նամակի տեքստը:

Կիրակի տեղական Pajhwok լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Լրագրողների միջազգային ֆեդերացիան ավելի քան 2000 դիմում է ստացել աֆղանստանցի գործընկերներից` Աֆղանստանից տարհանման հարցում օգնություն ստանալու համար այն բանից հետո, երբ արմատական ​​ «Թալիբան» շարժումը երկրում բռնազավթել է իշխանությունը: