Եթե արձանը սատանիստական բան պարունակեր իր մեջ, ապա մենք վաղուց մեր ձայնը բարձրացրած կլինեինք այդ հարցի շուրջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Հալաջյանի այն կարծիքին, որ արձանն իր մեջ սատանիստական բնույթ է կրում։

«Ես այդ արձանի բացմանը եղել եմ 1975 թվականին՝ 12 տարեկանում, դեռահաս եմ եղել, 12 տարեկանից ես այդ արձանը գնում գալիս եմ և բացասական էներգետիկա չեմ ստանում։ Եթե սատանիստական բան լիներ, մենք մեր ձայնը բարձրացրած կլինեինք, եթե ոչ սովետական տարիներին,ապա սովետական տարիներից հետո։ Ես չեմ էլ ուզում մեկնաբանել այդ կնոջ ասածները, վառ երևակայություն ունեցող կին է»,- ասաց նա։