ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը չկայացավ հոսանքազրկման պատճառով։

Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ նիստը հետաձգվել է, այն կկայանա սեպտեմբերի 7-ին ժամը 13։00-ին։