Մենք հարգում ենք Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Մենք հետեւում ենք Աֆղանստանի իրադարձություններին։ Մենք կողմ ենք տարածաշրջանում խաղաղությանը եւ կհարգենք Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կցանկանար խաղաղություն եւ հանդարտություն տեսնել կազմակերպության ողջ պարագծով։ Իր կողմից, Հայաստանը ջանքեր կգործադրի կայանալիք գագաթաժողովի նախաշեմին միասնական դիրքորոշում մշակելու համար։