Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճի եւ դոլարի ամրապնդման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.07 տոկոսով կամ 1.3 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1816.8 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.44 տոկոսով եւ կազմել 23.9 դոլար մեկ ունցիայի դիմաց: