Գերմանիան կոչ է արել Իրանին «հնարավորինս շուտ» վերսկսել միջուկային բանակցությունները վեց համաշխարհային տերությունների հետ՝ 2015 թվականի գործարքը վերականգնելու համար:

«Մենք վճռականորեն կոչ ենք անում Իրանին կառուցողական վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ հնարավորինս շուտ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: «Մենք պատրաստ ենք դրան, բայց ժամանակի պատուհանն անվերջ չի բացվի»:

Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլն ընդհատվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ընտրվելուց երկու օր անց: Ռաիսին պաշտոնը ստանձնել է օգոստոսի 5-ին:

Հուլիսին իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաիսին պլանավորում է բանակցություններում «ավելի կոշտ դիրքորոշում» որդեգրել: