Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերին:

«Խոսելով անցյալ տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել Հարավային Կովկասում ռազմական գործողությունների դադարեցման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ուղղված մեր ջանքերի, առաջին հերթին` մեր նախագահի ջանքերի մասին: Դրանք այժմ հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաեւ` մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է բանակցություններն այս տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ», - ասել է Լավրովը: