Օքլենդի հարավ-արեւմուտքում գտնվող սուպերմարկետում հաճախորդների վրա ուրբաթ օրը զինված հարձակում իրականացնողի անունը Ահմեդ Աթհիլ Մուհամմեդ Շամսուդին է, հայտնում է Stuff լրատվական պորտալը:

Ահաբեկիչը, լինելով Շրի Լանկայի քաղաքացի, 2011 թվականի հոկտեմբերին ուսանողական վիզայով ժամանել է Նոր Զելանդիա, 2013 թվականին փախստականի կարգավիճակ ստացել եւ վարչական պատասխանատվության ենթարկվել ծայրահեղական հայացքների համար:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հրաժարվել էր նշել ահաբեկչի անունը՝ ասելով, որ նա արժանի չէ դրան:

Օքլենդում սուպերմարկետի այցելուների վրա զինված հարձակում է տեղի ունեցել սեպտեմբերի 3-ին, տեղի ժամանակով մոտ 15:20-ին: Դեպքի վայր ժամանած իրավապահները կրակ են բացել հարձակվողի վրա՝ գնդակահարելով նրան տեղում: Հարձակման հետեւանքով 7 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, երեքը ծայրահեղ ծանր վիճակում են: