Իրաքի կառավարությունը եւ Քրդստանը չպետք է թույլ տան, որ ահաբեկիչները թափառեն եւ շտաբեր ստեղծեն Իրաքի հյուսիսում: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը, ով երկրի հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններում զինված ահաբեկչական խմբավորումների նոր տեղաշարժերից հետո այցելել է սահմանապահ ստորաբաժանումներ եւ անցակետեր, հայտնում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ «օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապված ահաբեկչական եւ հակահեղափոխական խմբավորումները օգտագործել են հյուսիսային Իրաքի աշխարհագրությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանամերձ տարածքներում անվտանգությունն ու հանգստությունը խաթարելու եւ այդ տարածքներում ապրող մարդկանց ահաբեկելու համար: «Իրաքը եւ այս երկրի հյուսիսային տարածաշրջանի պաշտոնյաները ստացել են անհրաժեշտ նախազգուշացումները: Իրաքի կառավարությունը եւ Քրդստանը չպետք է թույլ տան, որ ահաբեկիչները շրջեն եւ շտաբեր ստեղծեն այս երկրում՝ Իրանին սպառնալու համար: Մենք այս առումով ցանկացած անփութություն համարում ենք երկու երկրների բարիդրացիությանը եւ լավ հարաբերություններին հակասող... Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ Իրանի Իսլամական Հանրապետության վճռական պատասխանի հնարավորությունը՝ մենք խնդրում ենք այդ տարածքների բնակիչներին հեռու մնալ ահաբեկչական բազաներից, որպեսզի չտուժեն»,- հավելել է նա։