Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը չկայացավ հոսանքազրկման պատճառով։

Նախորդ նիստի ժամանակ այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի եւ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությունների քննարկումը, Ալեքսանյանը դատավորին մեղադրեց ոչ օբյեկտիվության մեջ եւ պահանջեց հետաձգել նիստը, որպեսզի ինքը կարողանա միջնորդություն ներկայացնել դատավորի բացարկի մասին։