ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին թալիբների իշխանության գալուց հետո (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին նա տեղեկացրել է Ղրղզստանում ՀԱՊԿ Արագ ծավալման հավաքական ուժերի «Ռուբեժ-2021» զորավարժությունների բացման արարողության ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Առավել անբարենպաստ է մնում իրավիճակը Կենտրոնաասիական տարածաշրջանում, որը զարգանում է թալիբների կողմից Տաջիկստանի Հանրապետությանը սահմանակից Աֆղանստանում իշխանությունը զավթելու ֆոնին, ինչպես նաեւ տարածաշրջանում պահպանվում է միջազգային ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականության ակտիվության բարձր մակարդակը»,- ասել է նա։

Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը հայտարարել էր, որ Աֆղանստանի նոր կառավարությունը լինելու է անցումային։ Կառավարման ձեւն Աֆղանստանում կհայտարարվի կառավարության կազմի հաստատումից հետո, նշել էր նա։