Աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինները թույլ չեն տալիս լրագրողներին նկարահանել Քաբուլում տեղի ունեցող բողոքի ցույցերը: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքի ղեկավար Լոթֆուլա Նաջաֆիզադան իր թվիթերյան էջին:

«ԶԼՄ-ների տեսախցիկներն առգրավվում են, լրագրողներին խնդրում են չնկարահանել, իսկ որոշներին հեռացնում են: Ցուցարարները շարունակում են երթը Քաբուլում զենքի սպառնալիքի տաք: Որտե՞ղ է բողոքի եւ այն հայտնելու ազատությունը»,- գրել է նա, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նաջաֆիզադան իր Twitter-ում, հարյուրավոր աֆղանցիներ երեքշաբթի Քաբուլում բողոքի ակցիա են անցկացնում Պակիստանը քննադատող կարգախոսների ներքո: Ցուցարարները պակիստանյան կարգախոսներ են բացականչում, նրանք Իսլամաբադին մեղադրում են Աֆղանստանի ներքին գործերին միջամտելու մեջ:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ցուցարարներին ցրելու համար թալիբները մի քանի անգամ օդ են կրակել:

Թալիբները լայնածավալ օպերացիա են սկսել Աֆղանստանի վրա վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն գարնանը հայտարարեց իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին: Օգոստոսի 15 -ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց եւ լքեց երկիրը, իսկ «Թալիբան» շարժման մարտիկներն առանց կռվի մտան Քաբուլ: Թալիբանի առաջնորդները հայտարարեցին իրենց լիակատար հաղթանակի մասին: