ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հեռացել էր նիստերի դահլիճից՝ համարելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը օբյեկտիվ չէ իր հանդեպ։ Փաստաբանի բացակայության պատճառով նիստն այսօր հետաձգվել է։ Սեպտեմբերի 14-ին դատավորն ինքը լինելու է վերապատրաստման դասընթացներում, իսկ սեպտեմբերի 21-ն աշխատանքային չէ։

«Թե ում կհրավիրի Արմեն Գեւորգյանը՝ իր գործն է։ Ուզում եք՝ ապահովեք Էրիկ Ալեքսանյանի կամ մեկ ուրիշի ներկայությունը։ Բայց հաջորդ նիստին պետք է ապահովեք փաստաբանի ներկայությունը»,- նշեց Աննա Դանիբեկյանը՝ ավելացնելով, որ տրամադրում է ժամանակ, որը բավական է ոչ միայն փաստաբան հրավիրելու, այլեւ գործի նյութերին ծանոթանալու համար։