Ավստրալիայում դատարանը վճռել է, որ ԶԼՄ-ները պատասխանատու են սոցցանցերում իրենց ընթերցողների մեկնաբանությունների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ABC-ի վրա հղումով։

Դատարանի վճռի մեջ ասվում է, որ սոցցանցերում էջեր բացելով՝ մեդիաընկերությունները մասնակցում են տեղեկությունների տարածմանը, այդ թվում երրորդ անձանց կողմից տարածվող տեղեկությունների տարածմանը, եւ այդ պատճառով պատասխանատու են բոլոր մեկնաբանությունների համար։

Պատճառը դարձել է հեռուստատեսային սյուժեն, որը նկարահանվել է 2016 թվականին եւ նվիրված է Ավստրալիայի Հյուսիսային տարածքում բանտարկյալների պահման պայմաններին։ Դա հիմք է դարձել այլ ԶԼՄ-ներում նյութերի համար, որոնք հրապարակվել են նաեւ սոցցանցերի էջում։ Մեկնաբանությունների մի մասը բացասական բնույթ է կրել եւ չի համապատասխանել իրականությանը։