Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

«Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո եւս նոր ազդակ կստանա»,- գրել է Գեւորգյանը: