ՀԱՊԿ-ի Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերը վարժանքների ընթացքում համատեղ հակաահաբեկչական օպերացի են իրականացրել Ղրղզստանում, հաղորդում է «Ռուբեժ-2021» վարժանքի մամուլի ծառայությունը:

«Զորավարժության մասնակիցները համատեղ հակաահաբեկչական օպերացիա են իրականացրել, գործնականում մշակել են ռազմական գործողությունների նախապատրաստման եւ անցկացման հարցերը՝ ՀԱՊԿ պայմանական անդամ պետության տարածք ներխուժած անօրինական զինված կազմավորումների ոչնչացման համար»,- հայտնել են կազմակերպությունից:

«Անձնակազմը մասնագիտական ​​պատրաստվածության բարձր մակարդակ եւ գործողությունների համակարգում է  ցուցադրել»,- հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը վարժանքների վերջին փուլի ավարտից հետո:

Նշվում է, որ համատեղ հակաահաբեկչական գործողության ընթացքին հետեւել են բազմաթիվ երկրների ռազմական կցորդներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ղրղզստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն եւ Բիշքեկում ԵԱՀԿ ծրագրերի գրասենյակը: