Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրետանու եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով գնդակոծել է ահաբեկիչների դիրքերն Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում, հաղորդում է Mehr-ը:

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ-ի ՌՏՈւ-ն անօդաչուների ստորաբաժանման մասնակցությամբ հաջող օպերացիա է իրականացրել եւ հարվածներ է հասցրել օտարերկրյա օժանդակությամբ գործող շտաբին եւ ուսումնական կենտրոնին:

Օպերացիան անցկացվել է Իրաքի հյուսիսում քրդական իշխանությունների նախազգուշացումից հետո եւ ի պատասխան հյուսիսային Իրաքում տեղակայված արտերկրից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների ներթափանցման փորձերին, ինչը վտանգել էր Իրանի արեւմտյան նահանգների անվտանգությունը: Օպերացիայի արդյունքում սպանվել կամ վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ եւ նրանց առաջնորդներ: