Արարատի մարզի խաղողագործներն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կրկին փակել  են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը։ Խաղողագործները պահանջում են, որ մթերող ընկերությունները բերքն ընդունեն ողջ ծավալով, մեկ կգ դիմաց վճարելով 150 դրամ՝ ներկա 120-130 դրամի փոխարեն։

Արարատացիները ճանապարհը փակել են Երեւան-Երասխ ճանապարհի դեպի Տափերական գյուղ տանող հատվածում: Ոստիկանները երկար ժամանակ բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում էին: Ի վերջո, ոստիկանները բռնի ուժով բացեցին միջպետական ճանապարհը: