Ստորին Կալիֆոռնիա Հարավային նահանգի իշխանությունները հինգշաբթի առաջին կատեգորիայի «Օլաֆ» փոթորկի մոտեցման կապակցությամբ տագնապի ամենաբարձր` կարմիր մակարդակ են հայտարարել: Այս մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների գծով տարածաշրջանային գրասենյակի տեղակալ Կառլոս Ալֆրեդո Լեոնը, հաղորդում է Milenio թերթն իր կայքում:

Նահանգապետ Կառլոս Մենդոզան իր Twitter-ում հայտարարել է դպրոցներում սեպտեմբերի 10-ին դասերը չեղյալ հայտարարելու եւ պետական ​​հաստատությունների աշխատանքի դադարեցման մասին: Ըստ կանխատեսումների՝ «Օլաֆ»-ը կարող է նահանգի ​​տարածք հասնել ուրբաթ երեկոյան՝ հասնելով երկրորդ կարգի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս պահին ցիկլոնը շարժվում է Մեքսիկայի Խաղաղօվկիանոսյան ափերով: Քամու արագությունը 42 մ/վ է, պոռթկումները` մինչեւ 51 մ/վ: Ակնկալվում է, որ այն առատ անձրեւներ կբերի ափամերձ երկրամասեր, իսկ որոշ շրջաններում ալիքների բարձրությունը կհասնի յոթ մետրի: Իշխանությունները բնակչությանը հորդորել են պահպանել անհրաժեշտ նախազգուշական միջոցները եւ հետեւել պաշտոնական հայտարարություններին:

Օգոստոսի 21-ի գիշերը երրորդ կարգի «Գրեյս» փոթորիկը հարվածեց Մեքսիկայի արեւելյան Վերակրուզ նահանգին: Առնվազն 11 մարդ դարձավ ցիկլոնի զոհ, այդ թվում՝ մեկ ընտանիքի վեց անդամ, որոնք մահացան բնակելի շենքի վրասողանքի ժամանակ: Կատաղի աղետը գրեթե 870.000 տուն հոսանքազրկված է թողել Վերակրուզ, Իդալգո, Պուեբլա, Սան Լուիս Պոտոսի եւ Տլասկալա նահանգներում: