Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է 20 տարում աշխարհում պոտենցիալ ահաբեկիչների թվի աճի մասին։ Այս մասին նա ասել է Sky News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա խոստովանել է, որ վերջին մեկ ամսում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները հանգեցրել են գլոբալ ահաբեկչական սպառնալիքի աճի։

«Սպառնալիքն անկասկած աճում է։ Դա համացանցի միջոցով տեխնոլոգիաների տարածման եւ գիտելիքների փոխանցման հետեւանք է, ինչը թույլ է տալիս մարդկանց բացատրել, թե ինչպես կարող են հանցանք գործել։ Մարդկանց թիվը, որոնք կարող են հանցանք եւ բռնություն թույլ տալ, գնալով ավելանում է»,-ասել է Ուոլեսը։