Մահացել է Պորտուգալիայի նախկին նախագահ Ժորժի Սամպայուն։ Նա 82 տարեկան էր, հաղորդում է Efe-ն։

Նրան հոսպիտալացրել էին երկու շաբաթ առաջ շնչառական խնդիրների պատճառով։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ։

Սամպայուն ծնվել է Լիսաբոնում 1939 թվականին, զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1996-2006 թվականներին։