ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին կայցելի Թեհրան, հաղորդում է Reuters-ը։

Նա բանակցություններ կվարի, որնք կօգնեն թուլացնել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հակազդեցությունը, քանի որ այդ լարվածությունը կարող է սպառնալիքի տակ դնել միջուկային գործարքի հետագա գործընթացը։

Այս շաբաթ ՄԱԳԱՏԷ-ն անդամ պետություններին տեղեկացրել է, որ երկու գլխավոր հարցերի շուրջ գործընթացն առաջընթաց չի գրանցել։ 

Վաշինգտոնը եւ իր եվրոպացի դաշնակիցները Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի վարչակազմին կոչ են անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Իրանի եւ խոշոր տերությունների միջեւ 2015 թվականին կնքված համաձայնությանը համապատասխան՝ Թեհրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։