ՆԱՏՕ-ն մեղադրում է Աֆղանստանի նախկին կառավարությանը՝ Աշրաֆ Հանիի գլխավորությամբ, իրավիճակը վերահսկողության տակ պահելու անկարողության մեջ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Ես լսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Սթոլթենբերգի հայտարարությունը, որը ներկա իրավիճակի համար մեղքը դնում է Աֆղանստանի նախկին կառավարության եւ զինված ուժերի վրա, որոնք, այսպես ասած, չեն կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել: Առնվազն մի հին ռուսական ասացվածք է միտքդ գալիս՝ «հիվանդ գլխի եւ առողջ գլխի մասին»»,- ասել է նա: