Արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում: Համատեղ նիստի արդյունքում նախատեսվում է ընդունել ավելի քան 20 փաստաթուղթ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությանը:

Նշվում է, որ համատեղ նիստը վարելու է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը:
Համատեղ նիստին ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Պատվիրակությունների ներկայացուցիչները կքննարկեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստի որոշումների կատարման եւ գերակա ոլորտների իրականացման Գործողությունների պլանի իրականացման առաջընթացը:

Նիստի մասնակիցները կլսեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի զեկույցը` տաջիկաֆղանական սահմանի ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ նպատակային միջպետական ​​ծրագրի նախագծի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ: