Արգենտինայում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC 5.18-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 76 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, օջախը գտնվել է 177 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: