Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը ժամանել է Հայաստան։ Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում։

«Լավ է վերադառնալ Հայաստան։ Առաջիկա օրերին նախանշված են կարեւոր հանդիպումներ»,- գրել է Քլաարը։

Հայաստանից հետո նախատեսված է Քլաարի այցը Ադրբեջան։