Վլադիմիր Պուտինը Կրեմլում պարաօլիմպիական թիմի անդամների հետ հանդիպմանը չի բացառել, որ կորոնավիրուսի պատճառով ստիպված կլինի կարանտինի մեջ մտնել:

«Ցավոք, մեզ մոտ էլ... Բժիշկներն ուսումնասիրում են… Նույնիսկ իմ շրջապատում են խնդիրներ առաջանում այս կորոնավիրուսի հետ: Պետք է պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: Կարծում եմ, որ ես ինքս շուտով ստիպված կլինեմ կարանտինի մեջ լինել: Շուրջբոլորը շատ մարդիկ են հիվանդ»:

Իր հերթին, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ պետության ղեկավարը, խոսելով կարանտինի մասին, «փոխաբերական իմաստով» է արտահայտվել: