ԱՄՆ-ը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում չի ապավինելու թալիբներին, այլ պատասխանատվության է ենթարկելու թալիբներին դրա կետ կապված ստանձնած պարտավորությունների համար: Այս մասին հայտնել է The Hill թերթը:

Թալիբները պարտավորվել են թույլ չտալ, որ ահաբեկչական խմբավորումները, այդ թվում՝ «Ալ-Քայիդա»-ն եւ «Իսլամական պետությունը Խորասանում», օգտագործեն Աֆղանստանը արտաքին գործողությունների համար, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ-ին կամ նրա դաշնակիցներին: Մենք նրանց պատասխանատվության կենթարկենք: Սա չի նշանակում, որ մենք ապավինելու ենք նրանց», - ասել է Բլինքենը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման եւ Քաբուլի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վերաբերյալ լսումների ժամանակ:

Բլինքենը նաեւ ասել է, որ թալիբները փորձում են Աֆղանստանում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել ԱՄՆ Կոնգրեսի վրա:

«Չկա ոչ մի ապացույց, որ ամերիկյան զորքերի ավելի երկար ներկայությունը երկրում Աֆղանստանի անվտանգության ուժերը կամ կառավարությունը կդարձներ ավելի ամուր եւ ինքնուրույն: Եթե ​​20 տարին եւ հարյուր միլիարդավոր դոլարները բավարար չէին աջակցության, տեխնիկայի եւ պատրաստվածության համար, ապա ինչպե՞ս պետք է մեկ, հինգ, կամ տասը տարին փոխեն իրավիճակը», - կարծում է պետքարտուղարը: