Ամերիկյան SpaceX ընկերությունը Starlink արբանյակներով Falcon 9 հրթիռակիր է արձակել, հաղորդում է CBS News-ը։

ԱՄՆ ՌՕՈւ բազայում մեկնարկը տրվել է տեղական ժամանակով ժամը 20։55-ին։

Ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ուղեծիր կհանվի V1,5 մոդիֆիկացիայի 51 արբանյակ։

SpaceX-ը ծրագրում է կրկին Երկիր վերադարձնել հրթիռակրի առաջին աստիճանը։ Ակնկալվում է, որ մեկնարկից հետո աստիճանն ավտոմատ ռեժիմով կիջնի Խաղաղ օվկիանոսում  Of Course I Still Love You հարթակ։ Այդ տեխնոլոգիան ընկերությանը թույլ կտա էժանացնել հերթական արձակումների գինը։