ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ին ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամին։ Թափուր պաշտոնին առաջադրվել էր Մարիամ Գալստյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը պաշտպանեց 66 պատգամավոր, 1-ը «դեմ» է քվեարկել։ Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը։