Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին փորձել է ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ քննարկել իրանական բեռնատարների դեմ ապօրինի դեմարշը, որն իրականացնում են ադրբեջանցի սահմանապահները Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի օկուպացված տեղամասում։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման մասին տեղեկացրել են իրենք՝ մասնակիցներն իրենց թվիթերյան էջերում։ Սակայն սիրալիրությունների փոխանակումից բացի՝ հանդիպման այլ մանրամասներ չեն ներկայացվում։

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանցի զինվորականները որոշել են վճար գանձել իրանական բեռնատարների վարորդներից «ադրբեջանական տարածքով» անցնելու համար։