«Քաղաքացիական պայմանագիր» կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ընդմիջումից հետո հեռացավ խորհրդարանի նիստերի դահլիճից՝ փակ նիստ անցկացնելու համար։ Օրակարգն անհայտ է։ Փակ նիստն ընթանում է կառավարող մեծամասնության բոլոր պատգամավորների մասնակցությամբ։