Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  անփոփոխ թողնելու մասին ՀՀ Սյունիքի մարզի սռաջին ատյանի դատարանի 10.09.2021 թ-ի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առուշանյանի պաշտպան  Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը: Առուշանյանը կալանավորված է։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով։ Դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը։