Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը facebook-ի իր էջում հայերեն գրառում է կատարել:

Նա, մասնավորապես, նշել է.. «Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։ Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»: Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ժամեր առաջ վայրէջք է կատարել Ֆրանսիայից ժամանած ինքնաթիռը, որը Հայաստան է առաքել պատվաստանյութի վերանշյալ խմբաքանակը: