Կովերին սովորեցրել են օգտվել զուգարանից՝ ի շահ էկոլոգիայի։  Այդպես մեզն ու կղանքը քիչ կհայտնվեն հողի մեջ, ինչի հետեւանքով մթնոլորտում կտրուկ կկրճատվի ջերմոցային գազերի արտանետման ծավալը, հաղորդում է National Geographic-ը։ 

«Կովերը, ինչպես եւ այլ կենդանիներ, կարող են սովորել եւ յուրացնել նոր հմտություններ։ Մենք մտածել ենք, որ կարելի է նրանց սովորեցնել օգտվել զուգարանից։ Այդ հմտությունը, մեր կարծիքով, մի քանի տարուց կիրագործվի»,-ասել է հետազոտության հեղինակ, Գերմանիայի տնային կենդանիների կենսաբանության ինստիտուտի աշխատակից Յան Լանգբայնը։

Փորձի ընթացքում կովերի մեծ մասն ինքնակամ գնացել է զուգարան։

Գիտնականները նշում են, որ բացահայտումը կօգնի պայքարել գլոբալ տաքացման դեմ։