Գրեթե անհնարինն է արվել «հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման համար։ Այս մասին ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Այնուամենայնիվ, նա նշեց, որ գործով քննությունը շարունակվում է։ «Գրեթե անհնարինն է արվել «հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման համար»,-նշեց նա։

Խամոյանը հիշեցրեց գործող իշխանության դիրքորոշման մասին, որը հայտարարել է, որ «հոկտեմբերի 27»-ի գործը  դեռ չի բացահայտվել եւ պետք է կրկնակի հետաքննվի։

«Ես չասացի, որ բոլոր հանցակիցները եւ պատվիրատուները բացահայտված են։ Ես ընդամենը ասացի, որ ամեն ինչ կարելի է գտնել տվյալ քրեական գործում։ Խնդրում եմ, տվյալ հարցով տարընթերցում չկատարել։ Քննությունը դեռ շարունակվում է»-պարզաբանեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը։