ԵԽԽՎ-ն առաջարկում է դեբատներ անցկացնել ԼՂ հակամարտության եւ Աֆղանստանի իրավիճակի շուրջ։ Դեբատները կանցկացվեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին Ստրասբուրգում։ Այս մասին ասվում կազմակերպության պաշտոնական կայքում։

«Այլ հիմնական պահերը վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության մարդասիրական հետեւանքներին, սոցիալական իրավունքների ամրապնդման ճանապարհով սոցիալական վստահության վերականգնման եւ այսպես կոչված «պատվի» հանցանքի դեմ պայքարին։ Շտապ դեբատներ կանցկացվեն նաեւ Աֆղանստանի իրավիճակի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի սահմաններին միգրացիոն ճնշման աճի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։