«Ֆիզգորոդոկ» թաղամասից քիչ առաջ բերման է ենթարկվել թաղամասի բնակիչ, արդեն 20 և երկու օր ջրադուլ իրականացնող Հայկ Հարությունյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչ Լուսինե Գրիգորյանը։

«Ցանկացել են ասֆալտի վրա թեքահարթակ պատրաստել, որպեսզի իրենց ծանր տեխնիկայի անցուդարձը հեշտացնեն։ Հայկն էլ ընդդիմացել է, ու ոստիկանները բերման են ենթարկել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները դեմ են այնտեղ իրականացվող շինարարությունը և համարում են այն ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել: