Թալիբները ԿԲ-ին են փոխանցել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհից առգրավված գումարը, հաղորդում է Afghan Urdu-ն։ 

«Թալիբանը ԿԲ-ին է փոխանցել նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տնից առգրավված ոսկե սալիկները, որոնք արժեն միլիոնավոր դոլարներ»,-հայտնում է պորտալը։

 Ավելի վաղ հաղորդվել է, որ Թալիբանն առգրավել է 6,5 մլն դոլար եւ 15 ոսկե սալիկ։